Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հունիսի 1-ին

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հունիսի 1-ին
31.05.2013 | 13:23

Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին: Տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին, միջոցառումների համերգային հատվածը` ժամը 19:00-ին: Անակնկալ է սպասում նաև մեծահասակներին. համերգային ծրագիրը կամփոփվի «Դորիանս» ռոք խմբի համերգով: Մարքեթինգի տնօրենը հավելեց նաև, որ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների և մանկատան սաների:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ